Համախմբվածություն բարեսրտության շուրջ
Կդառնաս մեր նվիրատուների ու աջակիցների մեծ ընտանիքի անդամ՝ միասին հույս պարգևելով կարիքավորներին։
Արի՛ միասին փոխենք կյանքեր․ Միացի՛ր մեր ջերմ ընտանիքին, ստացի՛ր կամավորական փորձառություն և զարգացրու՛ հմտություններդ՝ հույս պարգևելով նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

Չորս կարևոր պատճառ՝ աջակցելու մեզ կամավորապես։
Կդառնաս մեր նվիրատուների ու աջակիցների մեծ ընտանիքի անդամ՝ միասին հույս պարգևելով կարիքավորներին։
Կներգրավվես Հուսո տան բարեգործական ծրագրերի ու նախաձեռնությունների կազմակերպման ու իրականացման աշխատանքներում՝ ձեռք բերելով նոր մասնագիտական հմտություններ։
Կաշխատես անմիջապես կարիքավոր մարդկանց հետ՝ ծանոթանալով նրանց կարիքներին և օժանդակելով նրանց կյանքի բարելավելմանը։
Կզարգացնես կարողություններդ ու հմտություններդ և կստանաս «Հուսո Տան» Կամավորության հավաստագիր քո անձնվեր աշխատանքի համար։ ԻՆչպես նաև, մենք հարմարեցնում ենք ժամանակացույցը քո հնարավորություններին և օգնում ծանոթանալ մեր գեղեցիկ երկրին։
Ընտրիր այն ուղղությունը, որը համապատասխանում է քո հետաքրքրություններին․
Միացի՛ր ընթացիկ ծրագրերի իրականացման գործընթացին և անմիջական օգնություն ցուցաբերի՛ր կարիքավորներին։
Աջակցի՛ր միջոցառումների կազմակերպման, դրամահավաքների և տեղեկատվական արշավների իրականացմանը։
Օգնի՛ր տարածել մեր նպատակներն ու տեսլականը։
Գրի՛ր մեզ քո հետաքրքրությունների և զբաղվածության մասին, և մենք կգտնենք քեզ համար ամենահարմար կամավորական ծրագիրը։
Ուսանող, մասնագետ թե թոշակառու — բոլորը սպասված են։ Գլխավորը՝ օգնելու պատրաստակամությունն է։

Մենք ստեղծում ենք անվտանգ և ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իմաստալից ներդրում ունենալ։
Մի քանի կարևոր սկզբունք արդյունավետ կամավորական աշխատանքի համար․
Կարեկցանք և հոգատար վերաբերմունք դժվար իրավիճակում հայտնված մարդկանց նկատմամբ։ Նրանց կյանքում դրական ազդեցություն ունենալու ցանկություն։
Սերտ համագործակցություն կամավորների, աշխատակիցների և մեր աջակցությունը ստացող մարդկանց հետ։ Թիմային աշխատանքը մեզ համար շատ կարևոր է։
Բայրացկամ և հարգալից վերաբերմունք դիմացինի, նրա դավանանքի, ապրելակերպի նկատմամբ։ Մենք գնահատում ենք բազմազանությունն ու ներառականությունը։
Կամավորության ընթացքում արդյունավետ հաղորդակցությունը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով լեզուների իմացությունը (հատկապես՝ ռուսերեն, անգլերեն և գերմաներեն) առավելություն է։
Կարևոր է լինել պատրաստ հարմարվելու շահառուների փոփոխվող կարիքներին և սոցիալական ոլորտում նոր մարտահրավերներ առաջանալուն։
Կարճ պատասխաններ՝ ամենահաճախ տրվող հարցերին։ Ավելի շատ տեղեկությո՞ւն է պետք՝ գրի՛ր մեզ։
Օրական 2–4 ժամ՝ ըստ քո հնարավորությունների։
Ոչ։ Մենք կառաջարկենք համապատասխան աշխատանքներ քո հետաքրքրություններից ելնելով։
Այո, եթե կկատարես առնվազն 10 ժամ կամավորական աշխատանք։
Այո։ Հեռավար կարող ես կատարել գրավոր թարգմանություններ, տեքստերի մշակումներ կամ կազմակերպել առցանց դրամահավաքներ։